Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Մուշից ընտրված պատգամավոր Սըրրը Սաքըքի խոսքերը խորհրդարանում իրարանցում են առաջացրել։

Ամբիոնին մոտեցած քուրդ պատգամավորը խոսքը սկսել է նրանով, որ 1978-ի այս օրը՝ դեկտեմբերի 19-ին, Մարաշում կոտորել են հարյուրավոր ալեւիների։ «Դե կոտերելու մշակույթը մեր մեջ վաղուց կար։  1915-ին հայերի, այնուհետ հրեաների,քրդերի դեմ է կոտորած իրագործվել»,-ասել է Սաքըքը, ում խոսքերը մեծ իրարանցում են առաջացրել խորհրդարանում։  Պատգամավորները կոչ են արել Սաքըքին 1915-ը չանվանել կոտորած եւ հետ վերցնել իր խոսքը, ինչին Սաքըքը պատասխանել է, թե պետք է պատմությունը իմանալ եւ առերեսվել դրա հետ։