Թերթը գրում է, որ վերջին տարիների շռնդալից կառուցապատման բացասական հետեւանքները նոր են ի հայտ գալիս։ «Խաբված ներդրողներ, սնանկացած կառուցապատողներ, անորակ շինարարություն, ոչ մի կերպ չավարտվող շինություններ. այսպիսին է մոտավոր պատկերը։ Երեկ մենք այս թեմայի հետ կապված՝ նոր տեղեկություն ստացանք, դատախազությունում բազում գործեր կան՝ բողոքներ, նախապատրաստվող նյութեր, քրեական վարույթներ՝ կառուցապատումների հետ կապված։ Մի լավատեղյակ անձ մեզ հետ զրույցում ասաց, որ դատախազությունում վարույթ չկա միայն երեք կառուցապատողների մասով՝ Սամվել Մայրապետյանի, Արմեն Մկոյանի («էլիտ գրուպ») եւ Արշակ Մխիթարյանի («Դայմոնդ հաուզ»)։ Կառուցապատողներից մի քանիսը՝ Գագիկ Պապոյան, Սիմոն Աղազարյան, Վլադ Մանգասարյան, կամ փախած են, կամ թաքնվում են խաբված բնակարանատերերից։ «Նորաշեն-2007» կոոպերատիվի ղեկավարներն էլ կալանավորված են»,- գրում է «Հրապարակ»-ը։
«Հրապարակ». Հայաստանում կառուցապատողների մի մասը կամ փախած են, կամ թաքնվում են
Հասանելի է
русскийՏեղադրություն




























