Կիմ Չեն Իրի «մեծ հետեւորդ» Կիմ Չոն Ընը հրաժեշտ է տվել հորը: Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
«Ընկեր Կիմ Չոն Ընը ղեկավար կուսակցական, պետական մարմինների ու զինված ուժերի աշխատակիցների հետ մոտեցել է հորը` ընկեր Կիմ Չեն Իրին եւ «ամենասգացող զգացմունքներով արտահայտել իր վիշտը»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Տեղեկություն չկա, թե որտեղ է տեղի ունենաում այս արարողությունը:
Հիշեցնենք, որ Կիմ Չեն Իրի թաղումը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին: Կիմ Չոն Ընը, ով փոխարինելու է հորը երկրի ղեկավարի պաշտոնում, կգլխավորի հուղարկավորությունը կազմակերպող հանձնաժողովը:




























