ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել թույլատրել նավթի արդյունահանումը Ազգային նավթային ռեզերվից Ալյասկայում: ConocoPhillips էներգետիկ ընկերությունը կդառնա առաջինը, որ նավթ կարդյունահանի այդ նավթահանքերից:
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, CD5 նախագծում ծրագրվում է ներդնել մոտ 600 մլն դոլար: Մինչեւ 2015 թվականը ConocoPhillips-ը Ալյասկայի ռեզերվից կարդյունահանի մոտ 1800 բարել նավթ օրական:
ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը հավանություն է տվել ConocoPhillips-ի նախագծին:
Ալյասկայի հանքավայրը պահուստի կարգավիճակ ունի 1923 թվականից: Դրանք կարող էին օգտագործվել միայն ԱՄՆ բանակին վառելիքով ապահովելու համար ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:




























