Չինական հետազոտական թիմն առաջարկել է ջրի կայուն մաքրման նոր ռազմավարություններ՝ շեշտը դնելով քիմիական նյութերի մտահոգիչ աճի (chemicals of emerging concern, CEC) վրա:
Քիմիական նյութերը, մասնավորապես՝ թունաքիմիկատները, արդյունաբերական հավելումները և ախտահանման կողմնակի արտադրանքները, ավելի ու ավելի շատ են հայտնաբերվում խմելու ջրի նմուշներում և արյան շիճուկում: Դրա մասին հաղորդել է Xinhua գործակալությունը:
Ջրի մաքրման՝ գոյություն ունեցող տեխնոլոգիաները հիմնականում քիմիկատները հեռացնելու սահմանափակ կարողություն ունեն և հաճախ բախվում են այնպիսի խնդիրների, ինչպիսին են էներգիայի մեծ սպառումը, քիմիական նյութերի չափից ավելի օգտագործումը և ածխաթթու գազի արտանետումների ավելացումը:
Հարբինի տեխնոլոգիական ինստիտուտի շենժենյան համալիրի հետազոտողները ենթադրում են, որ գետափերի ֆիլտրումը հակադարձ օսմոսի տեխնոլոգիայի հետ համատեղելը կարող է արդյունավետորեն նվազեցնել ջրի որակը և CEC-ին առնչվող առողջությանը սպառնացող ռիսկերը:
Նրանք նշել են, որ առաջարկվող լուծումով խմելու ջրի հետևանքով առաջացած ինչպես քաղցկեղային, այնպես էլ ոչ քաղցկեղային հիվանդությունների վտանգը կնվազի Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած անվտանգության շեմերից:
Բացի դրանից, գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օգտագործելով թաղանթային ջրի մաքրման տեխնոլոգիան, որը նվազագույնի է հասցնում քիմիական օգտագործումը և բարելավում է արդյունավետությունը, երկարացնում է թաղանթային մոդուլների կյանքը և բարելավում էներգիայի վերականգնումը, կարող է զգալիորեն կրճատվել մթնոլորտի, ջրային և հողային էկոհամակարգերի վրա ջրի մաքրման ամբողջ կենսական ցիկլի բացասական ազդեցությունը:
Գիտնականները միաժամանակ նշել են, որ այս մոտեցումները կարող են նպաստել անվտանգ, կայուն և ցածր ածխածնային ջրերի մաքրման համակարգերի զարգացմանն ու կիրառմանը, հատկապես այն երկրներում ու տարածաշրջաններում, որտեղ օգտագործում են մաքուր էներգիայի առաջադեմ տեխնոլոգիաներ և որտեղ վերականգնվող էներգիայի աղբյուրներն ընդհանուր էներգետիկ ներուժում մեծ մասնաբաժին են կազմում:
Խմբի հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Communications գիտական հանդեսում։





























