Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության 3 հայտնի գործիչներ համատեղ հանդիպում են անցկացրել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը, կուսակից, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, կուսակից Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը կուսակցության ընդհանուր համագումարից առաջ հանդիպում են անցկացրել՝ քննարկելու հնարավոր ընտրությունների հետ կապված իրենց առաջադրումների հարցերը։
Հանդիպման ավարտից հետո երեք գործիչներներն էլ նշել են, որ հանդիպումը շատ արդյունավետ է անցել։
Հանդիպման գլխավոր թեման այն է եղել, որ ժողովրդի մեջ մեծ վարկանիշ ունեցող այս երկու քաղաքապետերը միմյանց հետ չմտնեն մրցակցության մեջ։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Մանսուր Յավաշն ասել է, որ չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը իօգուտ Էքրեմ Իմամօղլուի։





























