ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է Գազայի հատվածը ձեռք բերել առանց դրա համար վճարելու, հայտնում է Associated Press գործակալությունը։

«Մենք մտադիր չենք որևէ բան գնել։ Մտադիր ենք այն ձեռք բերել», - ասել է Թրամփը Գազայի վրա ԱՄՆ-ի վերահսկողության մասին, ինչն, ըստ նրա, հնարավոր կդառնա ԱՄՆ գլխավորությամբ:

Թրամփն առաջարկել է պաղեստինցիներին դուրս բերել Գազայի հատվածից և տեղափոխել հարևան երկրներ՝ առանց վերադառնալու իրավունքի։

Նախագահը խոսել է երեքշաբթի Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հանդիպումից հետո, որին լրագրողները բազմիցս հարցրել են Մերձավոր Արևելքը վերակառուցելու Թրամփի ծրագրի մասին, սակայն Հորդանանի թագավորը չի մեկնաբանել այն միտքը, որ իր երկիրը կարող է մեծ թվով նոր փախստականներ ընդունել Գազայից:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրում է Գազան վերածել «Մերձավոր Արևելքի Ռիվիերայի»՝ առաջարկելով, որ հարևան երկրները կարող են ընդունել պաղեստինցիներին։