Կանադան երբեք չի դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Ուզում եմ շատ հստակ ասել. [Կանադայի] մասին խոսակցությունները որպես 51-րդ նահանգ [ԱՄՆ] անընդունելի են։ Դա երբեք տեղի չի ունենա»,- նշել է նա։

Թրյուդոն հավելել է, որ, միևնույն ժամանակ, անհրաժեշտ է լրջորեն վերաբերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։

Թրամփն ավելի վաղ առաջարկել էր, որ Կանադան դիտարկի ԱՄՆ-ին որպես 51-րդ նահանգ միանալու գաղափարը։ Հայտարարությունը հնչել է փետրվարի 2-ին՝ կանադական ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանումից մեկ օր անց։ Միջոցառումը հետաձգվեց մեկ ամսով այն բանից հետո, երբ Օտտավան համաձայնեց ուժեղացնել պայքարը միգրանտների և ֆենտանիլ թմրանյութի դեմ: