Ամերիկացի գործարար և Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը խոստովանել է, որ երկար տարիներ տարիներ շարունակ հասանելիություն ունի գաղտնի նյութերին։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Երկար տարիներ ինձ հասանելի են եղել հույժ գաղտնի տեղեկատվություն և մուտքեր, որոնց գոյությունն ինքնին գաղտնի է: Սակայն չափազանց շատ տեղեկություններ են գաղտնի պահվում»,- գրել է գործարարը։