Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել է «երկարատև բրոնխիտի» բուժման համար։ Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
«Լսարանից հետո Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հոսպիտալացվել է՝ անհրաժեշտ ախտորոշիչ թեստերի և բրոնխիտի բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ նախորդ շաբաթ Վատիկանի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 88-ամյա պոնտիֆիկոսը բրոնխիտի պատճառով մասնավոր լսումներ է անցկացնում Վատիկանի իր նստավայրում։ Իր հիվանդության ընթացքում Հռոմի Պապը բազմիցս ընդհանուր լսարանի ժամանակ իր քարոզը տվել է կարդալու Սուրբ Աթոռի Պետական քարտուղարության աշխատակցին։

Հասանելի է
русскийՏեղադրություն




























