2011թ-ին ներքաղաքական առումով Սերժ Սարգսյանի կողմից արված հանդուրժողականության, միասնականության եւ համախմբման կոչերն ընդունվեց նաեւ ընդդիմության կողմից եւ սկսվեց քաղաքական երկխոսությունը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, հրավիրված քաղաքական քննարկման ժամանակ նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը, դա բացատրելով նրանով, որ հանրության մեջ իսկապես բարձրացել է քաղաքական հասունությունը:
Դրա արդյունքում, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներն ամբողջ տարվա ընթացքում մարման միտում արձանագրեցին:
Տարվա կարեւոր իրադարձությունների շարքում, Գ. Մելիքյանը նշեց նոր ընտրական օրենսգրքի ընդունում, որը հավանության արժանացավ նաեւ Վենետիկի հանձնաժողովի կողմից: Նա համոզմունք հայտնեց, որ նոր ընտրական օրենսգիրքը առաջիկայում ապահովելու է մինչ այս տեղի ունեցածների մեջ լավագույն խորհրդարանական ընտրությունները:
Ինչ վերաբերում է կոալիցիոն հուշագրից ԲՀԿ-ի հնարավոր դուրս գալու խնդրին, նա ասաց. «Կոալիցիան գործում է համաձայն կոալիցիոն հուշագրի եւ որեւէ քաղաքական ուժ դրանից դուրս գալու հայտարաություն չի արել եւ չի էլ պատրաստվում, ինչը վկայում են նրանց կողմից վերջին հայտաությունները»:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ նշեց, որ միջազգային կազմակերպությունները տարվա ընթացքում թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքականության կոնտեքստում ժողովրդավարության բավականին բարձր աճ արձանագրեցին: «Ավելին, ըստ նրա, հետընթաց չարձանգրվեց նաեւ սոցիալ-տնտեսական առումով, ընդհակառակը, հաջողվել է առաջընթաց աձանագրել այդ բնագավառներում:



























