Հյուսիսային Կորեայի «Մեծ ժառանգորդ» Կին Չոն Ընը մտադիր չէ երկիրը ղեկավարել միայնակ, ինչպես իր հայրը: Նա նախատեսում է իշխանության լիազորությունների մի մասը փոխանցել զինվորակններին: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Չինաստանի իր անանուն աղբյուրին:
Աղբյուրը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի զինվորական ղեկավարությունը` Կիմ Չեն Իրի փեսայի` 65-ամյա Չան Սոն Տխեկի գլխավորությամբ, Կին Չոն Ընին հավատարմության երդում է տվել: Զինվորական հեղաշրջումը երկրում քիչ հավանական է:
Աղբյուրի գնահատմամբ, Կիմ Չեն Իրի մահից անմիջապես հետո, դեկտեմբերի 19-ին, Հյուսիսային Կորեայի կողմից, փոքր հեռահարության հրթիռների փորձարկումը ցուցադրական բնույթ էր կրում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին մահացել է այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Իրը: Նրա հետեւորդը որդին է` Կիմ Չոն Ընը: Հյուսիսային Կորեայի առաջնորդին կթաղեն դեկտեմբերի 28-ին: Այդ երկրում այսօրվանից սկսվել է 11-օրյա սուգը:




























