Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 2011 թվականը կավարտի ՖԻՖԱ-ի դասակարգման 46-րդ տեղում: Նախորդ ամսվա վարկանիշային աղյուսակի համեմատ Հայաստանի թիմը մնացել է նույն տեղում:

Փոփոխություններ չկան նաեւ տասնյակում. Իսպանիա, Հոլանդիա, Գերմանիա, Ուրուգվայ, Անգլիա, Բրազիլիա, Պորտուգալիա, Խորվաթիա, Իտալիա, Արգենտինա:

Վարկանիշային աղյուսակի հաջորդ հրապարակումը կլինի հունվարի 18-ին: