Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դեկտեմբերի 22-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա:
Ինչպես տեղեկացնում է «Թուրքիայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, իր այցի շրջանակներում Յանուկովիչը հանդիպում կունենա նախագահ Աբդուլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաեւ կնախագահի Թուրքիայի եւ Ուկրաինայի միջեւ Բարձրագույն մակարդակով ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը:
Այցի շրջանակներում երկու երկրների միջեւ մի շարք համաձայնագրեր կստորագրվեն, այդ թվում` վիզային ռեժիմի վերացման մասին:




























