Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացը Կիև կատարած այցի ժամանակ ընդգծել է, որ Միացյալ Նահագներում գիտակցում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը։
Ուկրաինայի մայրաքաղաքում լրագրողների հետ զրույցում Քելլոգն ասել է, որ եկել է Ուկրաինա՝ «լսելու» ուկրաինացի առաջնորդների մտահոգությունները և վերադառնալու ԱՄՆ՝ նախագահ Թրամփի հետ խորհրդակցելու համար, գրում է «Ամերիկայի ձայնը»:
Միացյալ Նահագները ցանկանում է, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի, և դա լավ կլինի տարածաշրջանի և աշխարհի համար։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Քելլոգի հետ հանդիպումից առաջ լրագրողներին ասել է, որ թեև ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ հետպատերազմյան պոտենցիալ խաղաղապահ առաքելության շրջանակում ամերիկյան զորքեր չեն տեղակայվի, կան օգնության այլ եղանակներ, օրինակ՝ Կիևին հակաօդային պաշտպանության համակարգերի տրամադրումը:





























