Ֆրանսիան նշում է, որ Իսրայելի Պաշտպանության բանակը պահպանում է իր ներկայությունը լիբանանյան տարածքի հինգ դիրքերում և վերահաստատում է հրադադարի համաձայնագրի դրույթներին իսրայելական բանակի անհապաղ և ամբողջական դուրսբերման անհրաժեշտությունը և բոլոր կողմերին կոչ է անում ընդունել նրա առաջարկը:
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը, ներառյալ ֆրանսիական զորախումբը, կարող էին տեղակայվել այս հինգ դիրքերում՝ փոխարինելով իսրայելական ուժերին և երաշխավորելով այնտեղ ապրող բնակչության անվտանգությունը:
Դրա մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգների հետ մեկտեղ Ֆրանսիան կշարունակի իրականացնել 2024 թվականի նոյեմբերի 26-ի պայմանագրով սահմանված բոլոր առաքելությունները։
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՅՈՒՆԻՖԻԼ-ի գործողություններին և հիշեցնում է իր կարևոր դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում»,- ասված է հաղորդագրությունում։





























