2024 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, բենզինի գների ամենամեծ աճն արձանագրվել է Հայաստանում (14%)։ Այս մասին հայտնում է ԵՏՀ-ն։

Հաջորդում են Ղրղզստանը (11%), Ռուսաստանը (8%), Ղազախստանը (4,1%), Բելառուսը (1%):

Ավելին, 2024 թվականի դեկտեմբերին 2023 թվականի դեկտեմբերի համեմատ բենզինի գների ամենամեծ աճը գրանցվել է Ռուսաստանում (+11,1%)։

Բելառուսում աճը կազմել է 3,5%, Ղազախստանում՝ 0,8%, Ղրղզստանում՝ 0,7%։ Նշվում է, որ Հայաստանում գինը նվազել է 6%-ով։