ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն օրերս որոշում է կայացրել երկու ամսով որակազրկել Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնային: Բայց այդ համաշխարհային ֆուտբոլի լեգենդը տուգանվելու է 25 հազար շվեյցարական ֆրանկի չափով:
Դոն Դիեգոյի դեմ նման արմատական միջոցների ՖԻՖԱ-ն գնաց 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Մոնտեվիդեոյում Ուրուգվայի հավաքականի հետ Արգենտինայի ընտրանու հանդիպումից հետո: խաղն ավարտվել էր արգենտինացիների հաղթանակով, որն էլ թիմին ապահովել էր Մունդիալի ուղեգիրը: Խաղի հետո կայացած մամուլի ասուլիսում Մարադոնան չէր կարողացել զսպել իր զգացմունքներն ու հարձակվել էր արգենտինացի լրագրողների նկատմամբ, որոնք նրան քննադատում էին ողջ ընտրական փուլի ըթնացքում: Արգենտինացիների մարզիչն անվայելուչ խոսքեր էր ասել, ինչից հետո ՖԻՖա-ի նախագահ Զեպ Բլատերը հավաստիացրել էր, թե այդ հարցով պետք է զբաղվի կարգապահական կոմիտեն:
Նշենք, որ Մարադոնան, որին երկու ամսով զրկել են ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից, ՖԻԱՖ-ի առջեւ ներողություն է խնդրել:
Արգելքը գործում է նոյեմբերի 15-ից հունվարի 15-ը, այսինքն, չի տարածվում ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնության վրա:




























