Հյուսիսային Կորեայի իշխանությունները թաքցրել են Կիմ Չեն Իրի մահվան իրական հանգամանքները: Այս մասին տեղեկացրել է հարավկորեական հետախուզության պետ Վոն Սեյ Խունը: Ըստ նրա` «սիրելի ղեկավարը» տանն է մահացել, այլ ոչ թե զրահապատ գնացքում` երկրում շրջագայելիս: Հարավային Կորեայում հակված են կարծել, որ բռնապետին սպանել են:
Հիշեցնենք, Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը հայտարարել է, որ բռնապետը մահացել է սրտի կաթվածից` իր զրահապատ գնացքով, երկրում շրջագայելիս: Սակայն հարավկորեական հետախուզության տվյալներով` Կիմ Չեն Իրի անձնական գնացքը Փհենյանում է գտնվել ինչպես մահից առաջ, այնպես էլ մահվան պահին: Այդ մասին վկայում են ամերիկյան լրտես-արբանյակների նկարած լուսանկարները: Դա հարավկորեական զինվորականներին հիմք է տալիս ենթադրելու, որ բռնապետը կարող էր գաղտնի ինտրիգների զոհ դառնալ, գրում է Times-ը:




























