Մեծ Բրիտանիան 30 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ պայմանագիր է կնքել ամերիկյան տեխնոլոգիական ընկերության հետ՝ Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր գնելու նպատակով, գրում է The Times-ը։

Ուկրաինայի համար Մեծ Բրիտանիայի կողմից կառավարվող միջազգային հիմնադրամը կգնի Anduril ընկերության արտադրած Altius-600m և Altius-700m անօդաչու թռչող սարքերը:

«Մենք հաստատակամ ենք Ուկրաինայում կայուն, ամուր խաղաղության հասնելու հարցում, ինչը նշանակում է Ուկրաինային հնարավորինս ամուր դիրքերում դնել», -հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին։