Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 6-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Բրյուսելում։

Ինչպես հաղորդում է РБК-Украина-ն, դրա մասին լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

«Զելենսկին հանդիպում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- ասել է Նիկիֆորովը։

Հիշեցնենք, որ Զելենսկին այսօր այցով գտնվում է Բրյուսելում, որտեղ մասնակցում է Եվրոպական խորհրդի արտահերթ նիստին։