Գերմանիան և Ուկրաինային աջակցող մյուս երկրները մտադիր են, ըստ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի, մեծապես փոխհատուցել ԱՄՆ-ից պակասող օգնությունը, հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։
«Մենք, իհարկե, ձգտում ենք փոխհատուցել ամերիկյան աջակցության դադարեցումը նոր օգնության միջոցների հաշվին, համենայն դեպս՝ շոշափելի չափով», - ասել է Պիստորիուսը։
Մասնավորապես, նա Կիևի հրետանային արկեր և կապի սարքավորումներ, մասնավորապես՝ ամերիկյան արբանյակային Starlink ցանց է խոստացել։
Պիստորիուսը քննադատել է Միացյալ Նահանգներին՝ «գործնականում թռիչքի պահին» և «մեկ գիշերում» Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու համար: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Գերմանիան «ամուր կերպով մնում է Ուկրաինայի կողքին, և դա այժմ ավելի կարևոր է, քան երբևէ»։
Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է նաև, որ Բեռլինը կշարունակի կենտրոնանալ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության եւ ցամաքային զորքերի հզորացման վրա։





























