Հայաստանի ֆինանսական շուկայում կտրուկ աճել է արտարժույթի առուվաճառքի գործարքների ծավալը: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հաղորդագրության` շաբաթվա ընթացքում բանկերը գնել են մոտ 110 մլն դոլար եւ վաճառել 118 մլն դոլար: Նախորդ շաբաթվա համեմատ դոլարի շրջանառությունը ֆինանսական շուկայում աճել է մոտ 15 %-ով:

Նշենք, որ եվրոյի շրջանառության մասով աճ գրեթե չի նկատվում, սակայն որոշ աճ կա ռուսական ռուբլու շրջանառության մասով: Շաբաթվա ընթացքում բանկերը գնել են 7.7 մլ եվրո եւ վաճառել 11.6 մլն եվրո: Գնվել է նաեւ 712 մլն ռուսական ռուբլի եւ վաճառվել 108 մլն:

Էական աճ է նկատվում նաեւ վարկային շուկայում: Դեկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.3 մլրդ դրամ (համարժեք է 82 մլն դոլարին), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 43 մլն ԱՄՆ դոլար: