ԵՄ-ը ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցման ժամանակավոր բացումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ։
Բարի կամքի դրսեւորման այս ժեստը ոչ միայն աջակցում է Սիրիայի կարիքավորներին, այլեւ ընդգծում է երկկողմ երկխոսության կարեւորությունը եւ նպաստում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների լիակատար կարգավորմանն ուղղված ջանքերին»,- նշվել է Հայաստանում ԵՄ գրասենյակի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ կառավարության նիստում ընդունվել է որոշում 10 օրով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «Մարգարա» անցակետի բացման մասին՝ Հայաստանի կողմից Թուրքիայի տարածքով Սիրիա մարդասիրական օգնության բեռների օպերատիվ եւ տնտեսական առումով շահեկան առաքման նպատակով։



























