Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Արմավիրի մարզային վարչության նոր պետ է նշանակել: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ, այդ պաշտոնին նշանակվել է Արամ Զաքարյանը, ով մինչ այս զբաղեցնում էր ոստիկանական կրթահամալիրի ակադեմիայի տնօրենի պաշտոնը:
Օրեր առաջ Վլադիմիր Գասպարյանը վարչության պետի պաշտոնից ազատել էր Տիգրան Եսայանին:




























