Երկուշաբթի առավոտյան նավթի գինն իջնում է։

Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է 73,4 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,23 դոլարով (0,31 տոկոս) ցածր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Ուրբաթ օրը այս պայմանագրերն էժանացել են 0,4 դոլարով՝ հասնելով 73,63 դոլարի մեկ բարելի դիմաց։ Մայիսյան ֆյուչերսները կավարտվեն, երբ շուկան փակվի երկուշաբթի: Ավելի ակտիվորեն վաճառվող հունիսյան պայմանագրերը նվազել են 0,26 դոլարով (0,36 տոկոս)՝ հասնելով 72,5 դոլարի մեկ բարելի դիմաց:

WTI-ի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) աճուրդներում նվազել են 0,3 դոլարով (0,43 տոկոս)՝ հասնելով 69,06 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով այս պայմանագրերի արժեքը նվազել է 0,56 դոլարով՝ հասնելով 69,36 դոլարի մեկ բարելի դիմաց։