Ոսկու ֆյուչերսների գինը Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) 2025թ. հունիսին առաքման համար հասել է պատմական նոր առավելագույնի՝ բարձրանալով մեկ տրոյական ունցիայի դիմաց 3 150 դոլարից: Այս մասին են վկայում առեւտրային հարթակի տվյալները:

Թանկարժեք մետաղի գինն ավելացել է 1,19 տոկոսով եւ կազմել մեկ տրոյական ունցիան 3 151,3 դոլար։