ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բուրգումն չի բացառել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերը կարող է փորագրվել Ռաշմոր լեռան վրա։
«Դե, նրա համար հաստատ տեղ կա... լեռան վրա»,- ասել է Բերգամը Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ամերիկացիները երբևէ կտեսնե՞ն Թրամփի դիմանկարը Ռաշմոր լեռան վրա:
Ինչպես պարզաբանել է լրագրողն իր հարցը, հուշահամալիրը գտնվում է Ազգային պարկի ծառայության իրավասության ներքո, որն իր հերթին գտնվում է Ներքին գործերի նախարարության վերահսկողության տակ՝ Բերգամի գլխավորությամբ։
Հունվարին ԱՄՆ-ի պատգամավոր Աննա Պաուլինա Լունան՝ հանրապետական, առաջարկեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քանդակն ավելացնել Ռաշմոր լեռան հուշահամալիրում, որտեղ ներկայացված են ԱՄՆ չորս նախկին նախագահների քանդակները:
Ռաշմոր լեռան հուշահամալիրը 18,6 մետր բարձրությամբ գրանիտե բարելիեֆ է, որտեղ ներկայացված են չորս նախկին նախագահների՝ Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի և Աբրահամ Լինքոլնի դիմանկարները: Հուշահամալիրը ստեղծվել է 1927-1941 թվականներին՝ քանդակագործ Գուցոն Բորգլումի ղեկավարությամբ և նվիրված է եղել Միացյալ Նահանգների հիմնադրման 150-ամյակին։





























