Գերմանիան Ուկրաինային հավելյալ 130 միլիոն եվրո հումանիտար օգնություն կտրամադրի, հայտարարել է ԱԳ նախարար Անալենա Բաերբոքը Կիևում, ուր նա ժամանել է չհայտարարված այցով, փոխանցում է DW-ն։

Հաշվի առնելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «փակուղային վիճակը»՝ եվրոպացիները պետք է ցույց տան, որ աջակցում են Ուկրաինային առանց որևէ «եթե»-ի կամ «բայց»-ի»,- նշել է Բերբոքը։

Նրա խոսքով, այդ հարցը կքննարկվի ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպմանը: «Մենք ամերիկյան կողմին պարզ կդարձնենք, որ չպետք է ներգրավվել Պուտինի հետաձգման մարտավարության մեջ», - ասել է Բերբոքը։

Սա Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում Բաերբոկի իններորդ այցն է Ուկրաինա: