Եվրախորհրդարանը երեքշաբթի քրեական հետապնդման ենթարկվող գերմանացի ծայրահեղ աջ պատգամավորին զրկել է անձեռնմխելիությունից՝ համացանցում նացիստական ​​ողջույնի ֆոտոմոնտաժ զետեղելու համար, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։

ԵՄ օրենսդիրները Ստրասբուրգում անցկացված լիագումար նիստի ժամանակ Պետր Բիստրոնին զրկել են դատական հետապնդման պաշտպանությունից:

Ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության անդամ Բիստրոնը հետաքննվում է սոցիալական ցանցերում հրապարակված գրառման համար, որը նա տարածել էր 2022 թվականին՝ Բեռլինում Ուկրաինայի դեսպանի պաշտոնանկությունից հետո:

«Գերմանացի քաղաքական գործիչները ձեռքով հրաժեշտ են տալիս»,- գրել է նա X սոցիալական ցանցում՝ մակագրելով քաղաքական գործիչների՝ ձեռքերը պարզած ֆոտոմոնտաժը, որը հիշեցնում է նացիստական ​​ողջույնները։

Այդ ժամանակ Բիստրոնը Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր էր և 2024 թվականին ընտրվել էր Եվրախորհրդարանում։ Անցյալ տարի առանձին գործով նա ստիպված եղավ հերքել մեղադրանքները, ըստ որոնց փող է ստացել ռուսական քարոզչություն տարածելու համար։