ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բանակցություններ է վարում Աֆրիկայի, Ասիայի, Արեւելյան Եվրոպայի երկրների եւ ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության հետ, որպեսզի նրանք կարողանան ընդունել ԱՄՆ-ից վտարված միգրանտներին, գրել է Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով պաշտոնյաներին։
«Պաշտոնյաները... ավելի շատ վայրեր են փնտրում, որտեղ կարող են ուղարկել ներգաղթյալներին, որոնց ԱՄՆ-ը ցանկանում է վտարել, բայց որոնց հայրենիքը դանդաղ է ընդունում կամ հրաժարվում է դա անել»,- գրել է թերթը։
Նշվել է, որ Վաշինգտոնը քննարկումներ է անցկացնում, մասնավորապես, Լիբիայի, Ռուանդայի, Բենինի, Էսվատինիի, Մոլդովայի, Մոնղոլիայի եւ Կոսովոյի հետ։ ԱՄՆ-ը հուսով է հասնել նրանց համաձայնությանը՝ գուցե ֆինանսական կամ քաղաքական օգուտների դիմաց:
Ըստ աղբյուրների՝ ամերիկյան իշխանությունները ցանկանում են համաձայնագրեր կնքել նաեւ Լատինական Ամերիկայի մի շարք երկրների հետ, որոնց համաձայն՝ այդ պետությունները կհամարվեն ապաստան հայցելու ապահով վայրեր։ Պարբերականի զրուցակիցները նշել են, որ նմանատիպ գործարքներ են քննարկվում Հոնդուրասի ու Կոստա Ռիկայի հետ։





























