Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրահանգ է ստորագրել, որն արգելում է պետական ​​մարմիններին միջամտել միմյանց իրավասություններին, ինչպես նաեւ անհիմն խորհրդակցություններ անցկացնել։

«Հանձնարարականի համաձայն՝ անընդունելի է պետական ​​մարմինների եւ պաշտոնատար անձանց միջամտությունը միմյանց իրավասություններին»,- հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։

Հրահանգը բացառում է նաեւ կառավարման մարմիններին փոխարինող խորհուրդների, հանձնաժողովների, խմբերի եւ այլ փորձագիտական ​​ու խորհրդատվական կառույցների ձեւավորումն ու գործունեությունը, բացառությամբ օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսվածների։

«Արգելվում է անհիմն խորհրդակցությունների անցկացումը, այդ թվում հեռավար ձեւաչափով»,- նշվել է փաստաթղթում։

 Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, փաստաթուղթն ուղղված է կառավարման մարմինների համակարգի գործունեության արդյունավետության, կառավարման արդյունավետության, գործադիր կարգապահության ամրապնդման եւ աշխատանքի նկատմամբ բոլորի սոցիալապես պատասխանատու վերաբերմունքի արմատական ​​բարձրացմանը։