Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կական կարծում է, որ ՖԻՖԱ-ի աշխարհի լավագույն խաղացող" կճանաչվի «Բարսելոնայի» կիսապաշտպան Լեո Մեսսին։

Բրազիլիայի հավաքականի աստղը իր խոսքերը մեկնաբանում է նրանով, որ անցած մրցաշրջանում «Միլանը» չէր փայլում, իսկ «Բարսան», որի կազմում խաղում էր Մեսսին, հաղթեց ամենը, ինչ հնարավոր էր։

«Կարծում եմ, որ Մեսսին արժանի է այդ պարգեւին այն ամենի համար, ինչ կարողացավ անել իր թիմի կազմում»,-հայտարարել է Կական՝ չափսոսալով գովեստի խոսքեր շռայլել տաղանդավոր արգենտինացու հասցեին։

Ինչ վերաբերում է իրեն՝ Կակային, ապա նա ասել է, որ «ամենից առաջ ես մտածում եմ Հարավաֆրիկյան հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնությունում իմ հավաքականի կազմում հաղթելու մասին։ Դրանից հետո կարելի է մտածել նաեւ անհատական պարգեւների մասին»: