Միլիարդատեր Իլոն Մասկը կմնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Վենսի ընկերն ու խորհրդականը նույնիսկ այն բանից հետո, երբ նա լքի իր պաշտոնը Կառավարության արդյունավետության գրասենյակում (DOGE), հինգշաբթի օրը: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ջեյ դի Վենսը։
«DOGE-ը շատ աշխատանք ունի անելու, և այո, այդ աշխատանքը կշարունակվի Իլոնի հեռանալուց հետո: Բայց, ըստ էության, Իլոնը կմնա և՛ իմ, և՛ նախագահի ընկերն ու խորհրդականը», - ասել է ԱՄՆ փոխնախագահը:
Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը տեղեկացրել է իր մերձավոր շրջապատին, այդ թվում՝ իր կաբինետի անդամներին, որ Իլոն Մասկը առաջիկա շաբաթներին կլքի DOGE-ի ղեկավարի իր ներկայիս պաշտոնը:





























