Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած մաքսատուրքերը «դաժան և չարդարացված» են շոկ են միջազգային առևտրի համար, հայտնում է Reuters-ը։
Նա ընդգծել է, որ Եվրոպան «ոլորտ առ ոլորտ» պետք է արձագանքի։
Ելույթ ունենալով ֆրանսիական արդյունաբերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ Մակրոնը հավելել է, որ վերջին մաքսատուրքերին պատասխանը կլինի «ավելի մասշտաբային», քան ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի մաքսատուրքերի դեմ ձեռնարկված նախորդ պատասխան միջոցները։
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահը 10% մաքսատուրքեր էր սահմանել բոլոր ներմուծումների համար, իսկ ավելի բարձր մաքսատուրքեր՝ 60 երկրների համար։ Նշենք, որ Հայաստանի համար սակագինը 10% էր։





























