Վաշինգտոնը չի հրաժարվում մարդասիրական օգնություն տրամադրել դժվարին իրավիճակում հայտնված երկրներին, սակայն համարում է, որ մարդասիրական օգնություն պետք է տրամադրեն բոլոր պետությունները։
Դրա մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներով անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք [աշխարհի] կառավարությունը չենք, մենք մարդասիրական օգնություն կտրամադրենք բոլորի նման և կանենք ամեն ինչ՝ մեր ուժերի ներածին չափով, սակայն մենք ևս ուրիշ կարիքներ ունենք»,-ըստ C-SPAN հեռուստաալիքի՝ նշել է նա՝ պատասխանելով ավերիչ երկրաշարժից հետո Մյանմային ԱՄՆ մարդասիրական օգնության մասին լրագրողի հարցին։
Մենք չենք հրաժարվում մարդասիրական օգնություն տրամադրելուց, բայց մյուս երկրները ևս պետք է դրանով զբաղվեն։ Ես արդարացի չեմ համարում ենթադրել, թե Միացյալ Նահանգները պետք է շարունակի ապահովել աշխարհի ամբողջ մարդասիրական օգնության 60-70%-ը: Մենք կշարունակենք ներգրավված լինել մարդասիրական օգնության տրամադրման գործում, սակայն ունենք նաև այլ ազգային առաջնահերթություններ, և մտադիր ենք հավասարակշռել այդ բոլոր խնդիրները»,- պարզաբանել է պետքարտուղարը։





























