Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար միլիարդատեր Իլոն Մասկը Սպիտակ տանը զայրացրել է իր վերաբերմունքը աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի նկատմամբ, որին նա վերաբերվում էր որպես «քարտուղարուհու», գրում է Daily Mail պարբերականը՝ վկակյակոչելով իր աղբյուրին։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում անվերահսկելի իշխանություն ստանալու Իլոն Մասկի փորձերը դուր չեն եկել շատ աշխատակիցների, բայց նրանց իսկապես զայրացրել է նրա վերաբերմունքը հատկապես մեկ անձի՝ աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսի նկատմամբ։ Tesla-ի հիմնադիրը Սպիտակ տան ամենաազդեցիկ կնոջը վերաբերվել է որպես «քարտուղարուհու»։

Ինչպես չորեքշաբթի հաղորդել էր Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին՝ Թրամփը իր շրջապատին հայտարարել է, որ մոտակա շաբաթների ընթացքում Մասկը կլքի իր պաշտոնը։ Ըստ ամերիկյան պարբերականի զրուցակիցների՝ Թրամփը գոհ է Մասկից և DOGE-ից, բայց երկուսն էլ որոշել են՝ ժամանակն է, որ ձեռներեցը բիզնես վերադառնա։

Ըստ պարբերականի՝ ամերիկյան առաջնորդի վարչակազմի որոշ աշխատակիցներ և շատ արտաքին դաշնակիցներ հիասթափվել են գերատեսչության ներկայիս ղեկավարից՝ նրա անկանխատեսելիության պատճառով և ավելի ու ավելի են դիտում միլիարդատիրոջը որպես քաղաքական բեռի:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը չորեքշաբթի, հերքելով լրատվամիջոցների տեղեկությունները, ըստ որի Թրամփն իբր իր շրջապատին տեղեկացրել է Մասկի առաջիկա հեռանալու մասին, հայտարարել է, որ գերատեսչության ներկայիս ղեկավարը կլքի պետական ​​ծառայությունը, երբ աշխատանքն ավարտվի։

Լրատվամիջոցները դեռ փետրվարին հաղորդեցին, որ Մասկը հիշեցումներ է ստանում Սպիտակ տնից, որ իր իշխանության սահմանափակումներ կան, և Թրամփի օգնականները, իբր, Մասկին հասկացրել են, որ նա անձնակազմի անդամ է և պետք է հաշվետու լինի աշխատակազմի ղեկավար Ուայլսի առաջ: