ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգներից ներկրվող բոլոր ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու մասին Պեկինի հայտարարությունից, հայտարարել է որ Չինաստանը խուճապի է մատնվել և սխալ քայլ է արել:
«Չինաստանը սխալ քայլ արեց, խուճապի մատնվեց, դա մի բան է, որը նա չի կարող իրեն թույլ տալ»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում: Նա մանրամասներ չհայտնեց։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի սակագնային հանձնաժողովը, ապրիլի 10-ից Չինաստանի իշխանությունները 34%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանեն Միացյալ Նահանգներից ներկրվող բոլոր ապրանքների համար։ Այդ քայլը պատասխան էր Թրամփի կողմից նոր մաքսատուրքերի սահմանմանը։
«Միացյալ Նահանգների գործողությունները հակասում են միջազգային առևտրի կանոններին, լրջորեն խաթարում են Չինաստանի օրինական իրավունքները և շահերն ու միակողմանի ահաբեկման տիպիկ դրսևորում են»,- ասված է հայտարարության մեջ։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ ի լրումն գործող մաքսատուրքերի, ներդրվում են նաև սակագներ։
Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականի վերջին հասել է 688,28 միլիարդ դոլարի: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգներից Չինաստան մատակարարումները կազմել են 163,62 միլիարդ դոլար՝ գրեթե երեք անգամ պակաս, քան Չինաստանից Միացյալ Նահանգներ իրականացվող արտահանումը:





























