Շաբաթ օրը միլիոնավոր մարդիկ մասնակցել են նախագահ Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի դեմ բողոքի ցույցերին բոլոր 50 նահանգներում և ամբողջ աշխարհում, որոնք կազմակերպել էր ժողովրդավարամետ շարժումը՝ ի պատասխան, ինչպես նրանք են անվանում «թշնամական կլանման» և ամերիկացիների իրավունքների և ազատությունների վրա հարձակման, հաղորդում է CNN-ը:

«Ձեռքերդ հեռու» կարգախոսով ավելի քան 1400 զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել նահանգների կապիտոլիումների, դաշնային շենքերի, կոնգրեսի գրասենյակների, սոցիալական ապահովության գրասենյակների, այգիների և քաղաքապետարանների մոտ ամբողջ երկրում, ամենուրեք, որտեղ «մեզ կարող են լսել», ասել են կազմակերպիչները:

«Ձեռքերդ հեռու» արշավը պահանջում է «վերջ տալ միլիարդատերների կողմից իշխանության զավթմանը»:

«Անկախ նրանից, թե դուք միավորված եք մեր ժողովրդավարության վրա հարձակումների, աշխատատեղերի կորստի, անձնական կյանքի միջամտության կամ մեր ծառայությունների վրա հարձակումների պատճառով, այս պահը ձեզ համար է,- ասված է միջոցառման թռուցիկներում:- Մենք պատրաստվում ենք այս ճգնաժամի զանգվածային, տեսանելի, ազգային մերժում ստեղծել»:

Ըստ Indivisible-ի տվյալների, շուրջ 600․000 մարդ է գրանցվել միջոցառումներին, որոնցից մի քանիսը տեղի են ունեցել խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Լոնդոնը և Փարիզը։