Մեծ Բրիտանիայի իշխանությունները նախատեսում են փակել կամ միավորել 300 գործակալություն վարչապետ Քիր Սթարմերի ծախսերի կրճատման ջանքերի շրջանակում: Այս մասին գրել է Financial Times (FT) թերթը։
Մեծ Բրիտանիայի միջկառավարական հարաբերությունների նախարար Փեթ Մաքֆադենը նամակ է գրել կառավարական գերատեսչություններին` խնդրելով հիմնավորել յուրաքանչյուր գործակալության աշխատանքը:
Բացի այդ, իշխանությունները նախատեսում են չեղարկել բրիտանական կառավարության ծառայողների հազարավոր վարկային քարտերը։
Մինչ այդ Times-ը գրել էր, որ բրիտանական կառավարությունը դիտարկում է նոր կործանիչի մշակումից հրաժարվելու հարցը՝ բյուջեի դեֆիցիտի պատճառով ծախսերը կրճատելու անհրաժեշտության պատճառով։
Կառավարությունը նախատեսում է հոկտեմբերին հայտարարել պաշտպանական մի քանի ծրագրերի ֆինանսավորման կրճատման մասին: Ներկայում հիմքեր չկան ենթադրելու, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կմեծացնի ռազմական ծախսերը կամ կկարողանա մինչեւ 2030թ. պաշտպանական ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ 2,5 տոկոսի: Բացի այդ, Մեծ Բրիտանիայի ՊՆ-ում այժմ իրականացվում է բոլոր նախագծերի ստուգում, որոնց արժեքը գերազանցում է 50 հազար ֆունտը։



























