Ամերիկյան Sandia ազգային լաբորատորիան (SNL) ներկայացրել է B61-13 նորագույն գրավիտացիոն միջուկային ռումբը, որի սերիական արտադրությունը սկսվել է նախատեսված ժամկետից 7 ամիս շուտ։ Ռումբը մշակվել է ԱՄՆ էներգետիկայի նախարարության Ազգային միջուկային անվտանգության կառավարման 2023 թվականի ծրագրի շրջանակում:

B61-13-ը նախորդ B61-7 և B61-12 մոդելների հայեցակարգի շարունակությունն է, սակայն անվտանգության թարմացված համակարգերով, որոնք բացառում են ակտիվացման մեխանիզմի արտաքին միջամտությունը, գրում է Техкульт-ը։ Բացի դրանից, B61-13-ը համալրված է փոփոխական հզորության մարտագլխիկով, որը հնարավորություն է տալիս ծրագրավորել նրա հզորությունը 10-ից մինչև 360 կտ:

Դա հնարավորություն է ընձեռում այն օգտագործել ինչպես սովորական թիրախների դեմ՝ նվազագույն վնասով, այնպես էլ խոր ստորգետնյա օբյեկտների ոչնչացման համար։ Ռումբը հագեցած կլինի այն բարձր ճշգրտության զենքի վերածող պոչաթևով, որը գործարկվում է օդանավից՝ նախքան հակառակորդի հակաօդային պաշտպանության ծածկույթի տարածք մտնելը: B61-13-ի կրողը սկզբում լինելու է«Սպիրիթ» B-2 ռմբակոծիչը։ Ապագայում այն ​​կփոխարինի խոստումնալից հազիվ նշմարելի B-21 «Ռայդեր» ռմբակոծիչով։