Եթե բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, Իրանին մեծ վտանգ կսպառնա:
Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է ABC News-ը։
«Քննարկումները կընդլայնվեն մինչև այս շաբաթավերջից սկսվող բարձր մակարդակի բանակցությունները, որոնք տեղի կունենան շաբաթ օրը»,- նշել է նա։
Սակայն Թրամփը չի նշել, թե բանակցությունները որտեղ են անցկացվելու։
«Մենք ուղիղ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և դրանք արդեն մեկնարկել են»,- նշել է նա։




























