Վերջին ժամանակներս թենիսային աշխարհը քննարկում է ամերիկացի թենիսիստ Անդրե Աղասիի կենսագրական Open գրքում տեղ գտած «խոստովանությունը»: Տաղանդավոր մարզիկի խոստովանությունն այն մասին, որ նա խթանիչ թմրանյութեր է օգտագործել, մեղմ ասած, զարմացրել է բոլորին։ Սակայն արգելված միջոցներով ամեն ինչ չի եզրափակվում։ Աղասին գրքում պատմում է այլ բաների մասին եւս։ Օրինակ՝ ինչպես է ատել թենիսը։
«Ես ատում էի այդ մարզաձեւը, բայց հայրս ստիպում էր զբաղվել դրանով։ Գիտեի, որ իմ տեղում չէի հայտնվելու,- պատմում է Աղասին,-: Բայց պետք է ասեմ, որ ես չեմ զղջում՝ ճշմարտությունը պատմելով։ Դրա համար էլ գիրքս այդ կերպ եմ վերնագրել։ Կարծում եմ՝ ուշադրության արժանի կյանք եմ ապրել եւ զգում եմ, որ այս գիրքը մեծ օգուտ կտա մարդկանց, ում հետ ես երբեք չեմ ծանոթանա։ Պետք է ասեմ, որ ես այս գիրքը գրել եմ նաեւ երեխաներիս համար. վստահ եմ, որ այն նրանց օգուտ կբերի»:
Ավելացնենք, որ Աղասին ամուսնացած է թենիսի աշխարհի լեգենդներից մեկի՝ Շտեֆֆի Գրաֆի հետ, ունի մեկ աղջիկ եւ մեկ տղա։




























