Առնվազն 113 մարդ է զոհվել, ավելի քան 150-ը՝ վիրավորվել Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Համերգի ժամանակ փլուզվել է Jet Set ակումբի տանիքը. Տեղական մամուլի հաշվարկներով ակումբում մարդկանց թիվը կազմում է 500-ից 1000 մարդ: Փրկարարները շարունակում են մարդկանց փլատակների տակից դուրս բերել։



























