Սանկտ Պետերբուրգում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ինչպես ընդգծել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բանակցություններում կքննարկվեն ուկրաինական հակամարտության կարգավորման տեսակետները և երկրների ղեկավարների հնարավոր հանդիպումը, հայտնում է РИА Новости-ն։ Մոսկվան Վաշինգտոնին կփոխանցի նաև իր մտահոգությունները և Ռուսաստանի դիրքորոշման մանրամասները։ Բանակցությունների ամրագրված ժամկետ չկա։
Միաժամանակ, հանդիպումը կապված չէ Ստամբուլում ռուս-ամերիկյան խորհրդակցությունների արդյունքների հետ։ Կրեմլի ներկայացուցիչը նաև կոչ է արել բեկումնային արդյունք չակնկալել Սանկտ Պետերբուրգ Ուիտկոֆի այցից։




























