Ռուսաստանի արդարադատության նախարարությունը երկրի նախկին արտգործնախարար Անդրեյ Կոզիրևին օտարերկրյա գործակալ է հայտարարել։

Նշվում է, որ Կոզիրևը ոչ հավաստի տեղեկատվություն է տարածել Ռուսաստանի ​​իշխանությունների կայացրած որոշումների և նրանց վարած քաղաքականության մասին, ինչպես նաև սխալ տեղեկություններ, որոնք ուղղված են եղել ՌԴ Զինված ուժերի բացասական կերպարի ձևավորմանը:

Նշվում է, որ նա դեմ է արտահայտվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը։ Փոխգործակցում է արտասահմանյան հարթակների հետ, ապրում է Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս։