Թրամփը մերժում է 50 միլիարդ դոլարանոց գործարքը՝ նա չի ցանկանում Կիևին զենք մատակարարել նույնիսկ փողի դիմաց, գրում է գերանական Bild պարբերականը։
Ուկրաինային անհրաժեշտ են ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր և հրթիռներ դրանց համար։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է օգտագործել ԵՄ ֆինանսական օգնությունը և սառեցված ռուսական ակտիվները հարյուրավոր նման հրթիռներ և այլ զենքեր գնելու համար։
Patriot համակարգի մեկ հրթիռն արժե 5,5 միլիոն եվրո։
Լրագրողի այն հարցին, թե մտադի՞ր է արդյոք Ուկրաինային հակաօդային պաշտպանության նոր հրթիռներ վաճառել, Թրամփը պատասխանել է. «Գիտեք, նա (Զելենսկին) միշտ ցանկանում է հրթիռներ գնել: Բայց լսեք, եթե պատերազմ եք սկսում, դուք պետք է իմանաք, որ կարող եք հաղթել: Դուք չեք կարող պատերազմ սկսել 20 անգամ ավելի մեծ թշնամու դեմ, իսկ հետո հույս ունենալ, որ ինչ-որ մեկը ձեզ հրթիռներ կմատակարարի»:
Ուկրաինայում Վաշինգտոնի մերժումը համընդհանուր վրդովմունք է առաջացրել։




























