Ոստիկանության ծառայողները, դեկտեմբերի 28-ին, ժամը 15.00-ին, Երեւանի Զորավար Անդրանիկի փողոցից, «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենայով,  բերման են ենթարկել երկու տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ՝ նրանցից մեկի գրպանից հայտնաբերվել է կանեփանման զանգված:

Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: