ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է պետդեպարտամենտի արտաքին տեղեկատվության մանիպուլյացիայի եւ միջամտության գրասենյակի փակման մասին։

Նրա խոսքով՝ նախորդ վարչակազմի օրոք գործակալությունը, որը հարկատուների վրա տարեկան ավելի քան 50 միլիոն դոլար է արժեցել, «միլիոնավոր դոլարներ էր ծախսում ամերիկացիների ձայներն ակտիվորեն լռեցնելու եւ գրաքննելու համար, որոնց նրանք պետք է ծառայեին»։

«Դա հակասում է այն սկզբունքներին, որոնց մենք պետք է հավատարիմ մնանք, եւ աներեւակայելի է, որ դա տեղի ունենա Ամերիկայում: Սրանով այսօրնէ ավարտվում է: Նախագահ Թրամփի վարչակազմի օրոք մենք միշտ կաշխատենք պաշտպանել ամերիկացի ժողովրդի իրավունքները, եւ սա կարեւոր քայլ է այդ պարտավորությունը շարունակելու համար»,- նշվել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունում: