Դարհան Կալետաեւն ազատվել է Ուկրաինայում Ղազախստանի դեսպանի պաշտոնից, տեղեկացրել է Tengrinews.kz-ը։

«Պետության ղեկավարի հրամանագրով Դարհան Կալետաեւն ազատվել է Ուկրաինայում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշվել է հաղորդագրությունում։

Ուկրաինայում Ղազախստանի նոր դեսպան է նշանակվել Տոլեժան Բարլիբաեւը։

Դարհան Կալետաեւը ծնվել է 1972թ. Արեւելյան Ղազախստանի մարզում։ Մինչ կառավարության հրաժարականը նա զբաղեցնում էր սոցիալական զարգացման նախարարի պաշտոնը։

Ավարտել է Պետական ​​կառավարման ազգային բարձրագույն դպրոցը։ Նա իր կարիերան սկսել է 1995թ.։

Աշխատել է Ղազախստանի նախագահի վարչակազմում, կրթության եւ մշակույթի, տեղեկատվության եւ հասարակական համաձայնության նախարարություններում։

2019թ. մարտին Դարհան Կալետաեւը ստացել է նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ Դեկտեմբերի 18-ին նա ազատվել է այս պաշտոնից։

2020թ. փետրվարի 22-ին նշանակվել է Ուկրաինայում Ղազախստանի դեսպան, իսկ հոկտեմբերի 12-ին՝ Մոլդովայում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան։